21 10 2023

Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած` 7֊րդ դասարանի պատմության դասագիրքում խեղաթյուրված է Հայոց պատմությունը

Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած` 7֊րդ դասարանի պատմության դասագիրքում խեղաթյուրված է Հայոց պատմությունը

Մարինա Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ես` Մարինա Մադոյանս, որպես պատմության դասախոս, միանում եմ Լիլիթ Շարբաթյանի ֆլեշմոբին և պահանջում եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն֊ից դուրս բերել Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած` 7֊րդ դասարանի պատմության դասագիրքը։
Այնտեղ խեղաթյուրված է Հայոց պատմությունը, կան բազմաթիվ անճշտություններ և սխալներ, բացթողումներ։
Ես դեմ եմ, որ մեր իսկ կրթօջախներում աշակերտներին աղավաղված հայոց պատմություն սովորեցնեն։
Ես պահանջում եմ, որ մեր երեխաներին կրթեն հավաստի աղբյուրներով և դաստիարակեն հայրենասեր և հայրենատեր հասարակություն։
Խնդրում եմ միացեք և դուք էլ ձեր էջերում՝ ձեր անունից տարածեք պահանջը՝ տեղադրելով այս նկարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ